TOP նոր
» » » Յանուկովիչը խնդրել է Պուտինին Ուկրաինա ռուսական զորքեր մտցնել

Յանուկովիչը խնդրել է Պուտինին Ուկրաինա ռուսական զորքեր մտցնել

4-03-2014, 10:20 Դիտումներ: Ռուսաստան, ԱՊՀ
4 Մարտ 2014, 10:20 - NovostiNK
Յանուկովիչը խնդրել է Պուտինին Ուկրաինա ռուսական զորքեր մտցնել«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը գարավոր դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «Ուկրաինայի բնակչության պաշտպանության նպատակով օգտագործել ռուսական զինված ուժերը»։ Ըստ աղբյուրի՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

«ՌԴ նախագահը հետևյալ դիմումն է ստացել Վիկտոր Յանուկովիչից։ Մեջբերում եմ. «Որպես Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ՝ հայտարարում եմ. երկրում իշխանության անօրինական զավթումը հանգեցրել են նրան, որ Ուկրաինան հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին։ Մարդկանց կյանքն ու անվտանգությունը, հատկապես երկրի հարավ-արևելքում և Ղրիմում, վտանգի տակ են։ Արևմտյան երկրների գործողությունների արդյունքում բացահայտ բռնություն է տեղի ունենում։ Մարդկանց հետապնդում են քաղաքական և լեզվական պատճառներով»,-հայտնել է Չուրկինը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS