Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը հնարավոր է՝ ստորագրվի մայիսի վերջին Աստանայում։ Այս մասին ասվում է ԱՊՀ–ի տարածված հաղորդագրության մեջ։ «Մայիսի վերջին Աստանայում Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը հնարավոր է՝ պայմանագիր ստորագրեն Եվրասիական տնտեսական միության մասին»,–նշվում է հաղորդագրության մեջ։ Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» –ն։