
Այս մասին հաղորդում են ուկրաինացի արտահանողները:
Ուկրաինական տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքերով` ուկրաինական մթերքներով մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել ՌԴ անցակետեր: Սրա հետ մեկտեղ սահմանապահները ոչ մի բացատրություն չեն ներկայացնում:
«Մեքենաներն ուղղակի հետ են վերադարձնում Ուկրաինայի տարածք, նույնիսկ որևէ ստուգում չեն իրականացնում,- ասում են արտահանողները:-Մաքսայիններն իրենց գործողությունները ոչնչով չեն բացատրում, ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում»:
Արդյունքում Ուկրաինայի և ՌԴ սահմանի միջև գտնվող չեզոք գոտում տրանսպորտային կոլապս է գրանցվել` բեռնատարներից կազմված հերթն արդեն չափվում է կիլոմետրերով: