TOP նոր
» » » Այսօր կհանդիպեն ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները

Այսօր կհանդիպեն ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները

22-04-2014, 10:42 Դիտումներ: Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, ԱՊՀ
22 Ապրիլ 2014, 10:42 - NovostiNK
Այսօր կհանդիպեն ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարներըԱյսօր Մոսկվայում տեղի կունենա «Կասպիական հնգյակի»՝ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը: «Կոմերսանտ»–ի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեման լինելու է Աստրախանում սեպտեմբերին կայանալիք գագաթաժողովի նախաշեմին Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը: Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կարող է նախաստորագրվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի նախագիծը:
Կասպից ծովի կարգավիճակի մասին բանակցությունները մեկնարկել են 1992թ.–ից։ Մինչ օրս սահմանների կարգավորման մասին առանձին համաձայնագրեր են ստորագրվել Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Այնուհանդերձ, «Կասպիական հնգյակի» երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են:


Աղբյուրը՝ 7 ՕՐ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS