TOP նոր
» » » Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել

Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել

16-07-2016, 10:51 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
16 Հուլիս 2016, 10:51 - NovostiNK
Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել

Թուրքիայի իրավապահները հայտարարել են, որ ձերբակալել են 754 զինվորականների, ովքեր փորձել են երկրում հեղաշրջում կատարել: Նրանք բոլորը զրկվել են կոչումներից: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Հաղորդվում է, որ երկրում հեղաշրջման փորձից հետո 5 գեներալ և 29 գնդապետ ազատվել է աշխատանքից:

Առնվազան 60 մարդ է զոհվել հեղաշրջման փորձի հետևանքով:

Հիշեցնենք, որ այս գիշեր Թուրքիայում մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ էին իրականացրել: Անկարայի և Ստամբուլի փողոցներ էին դուրս բերվել ռազմական տեխնիկա, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Էրդողանի կոչից հետո կողմնակիցները դուրս էին եկել փողոց: Ավելի ուշ հայտարարվել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS