TOP նոր
» » » Թուրքիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հեղինակն անչափահաս է եղել

Թուրքիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հեղինակն անչափահաս է եղել

22-08-2016, 11:21 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
22 Օգոստոս 2016, 11:21 - NovostiNK
Թուրքիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հեղինակն անչափահաս է եղել

Թուրքիայի հարավում գտնվող Գազիանտել քաղաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հեղինակը անչափահաս է, 12-14 տարեկան։ Այս մասին թուրքական հեռուստաընկերություններով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Նրա խոսքով, պայթուցիկ սարքը գործի է դրել կամ ինքը՝ մահապարտը, կամ մեկ այլ անձ։ Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ նախնական տվյալներով, հարձակումը գործել էեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները։

Նա ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն պայթյունի հետևանքով մահացել է 51 մարդ, 69 մարդ տուժել ՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 17-ը գտնվում են ծանր վիճակում։

Հարսանիքի ժամանակ մարդկանց վրա հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի գիշերը։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին ահաբեկչի մարմնի մասեր։ Առայժմ որևէ կազմակերպություն իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS