TOP նոր
» » » Գարո Փայլանի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ

Գարո Փայլանի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ

25-04-2017, 12:27 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
25 Ապրիլ 2017, 12:27 - NovostiNK
Գարո Փայլանի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցության ուղերձ է հղել:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Մեծ եղեռնից անցել է 102 տարի: Սակայն այս հողերում կատարված ծանրագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության հետ մինչև օրս առերեսում տեղի չի ունեցել»,-«Էրմենիհաբեր«-ի փոխանցմամբ, ասել է Փայլանը:

Հայ պատգամավորը վստահություն է հայտնել, որ անցյալում գործված ցեղասպանության հետ առերեսվելը կարող է նպաստել համերաշխության ձևավորմանը Թուրքիայում հասարակության մեջ: Նաև շեշտել է, որ չպետք է մոռանալ, որ հանցագործության անպատժելիությունը կրկնվելու վտանգ է պարունակում և կարող է հենց կրկնության պատճառ դառնալ:

«Եկեք բոլորս միասին կասեցնենք ժխտողականության պատմությունը: Ապահովենք իրական ճշմարտության վերհանումը: Թող բոլոր զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ»,- եզրափակել է Գարո Փայլանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS