TOP նոր
» » » Փայլանի պատասխանը Անկարայի քաղաքապետի հայատյաց ելույթին

Փայլանի պատասխանը Անկարայի քաղաքապետի հայատյաց ելույթին

22-08-2017, 12:41 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
22 Օգոստոս 2017, 12:41 - NovostiNK
Փայլանի պատասխանը Անկարայի քաղաքապետի հայատյաց ելույթին

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խիստ գրառմամբ արձագանքել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հերթական հայատյաց ելույթին:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Անկարայի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած մի գրառմամբ վիրավորել էր թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, «Կանաչների» համանախագահ Ջեմ Օզդեմիրին, ով հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով և աչքի է ընկնում թուրքական կառավարության նկատմամբ խիստ քննադատական մոտեցմամբ: Կիսվելով Օզդեմիրի նկարով՝ Գյոքչեքը նրան անվանել էր «հայի սպասավոր» , «դավաճան»:
Պատասխանելով Մելիհ Գյոքչեքի գրառմանը՝ Փայլանը մասնավորապես գրել է. «Օզդեմիրը պատմության մեջ կմտնի որպես Թուրքիայի հպարտություն: Իսկ դու՝ որպես ռասիստ, ֆաշիստ, անարգ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS