TOP նոր
» » » Հերթական զանգվածային թունավորման դեպքն է գրանցվել թուրքական բանակում

Հերթական զանգվածային թունավորման դեպքն է գրանցվել թուրքական բանակում

27-12-2017, 11:43 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
27 Դեկտեմբեր 2017, 11:43 - NovostiNK
Հերթական զանգվածային թունավորման դեպքն է գրանցվել թուրքական բանակում

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգի Իսլահիյե շրջանում գտնվող 106-րդ հրետանային գնդում ծառայող 70 զինվոր սննդային թունավորման կասկածանքով հոսպիտալացվել է:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ զինվորների շրջանում գանգատները սկսվել են դեկտեմբերի 25-ի ընթրիքից որոշ ժամանակ անց:

Իսլահիյե շրջանի ղեկավար Ռամազան Յըլդըրըմը հայտարարել է, որ հոսպիտալացված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ 2017-ի ընթացքում մի շարք զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել Թուրքիայի զինված ուժերում:

Մայիսի 23-ին Մանիսայի 1-ին համազորային ուսումնական բրիգադի մեկ այլ զորամասում տեղի ունեցած սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր 1049 զինվոր, որոնցից մեկը մահացել էր:

Դեպքից 4 օր հետո` մայիսի 27-ին էլ ժանդարմերիայի զորամասերից մեկում տեղի ունեցած թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր ժանդարմերիայի 70 ծառայող:

Վերջին դեպքը գրանցվել էր հունիսի 16-ին Մանիսայի ուսումնական զորամասերից մեկում: Զորամասի բուժկետ դիմած 85 զինվորներից 69-ը շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Մանիսայի քաղաքային և Մերքեզեֆենի հիվանդանոցներ:

Հունիսի 19-ի երեկոյան Քաստամոնուի ժանդարմերիայի 5-րդ ուսումնական գնդի 38 զինվոր սրտխոառնոցի և փսխման գանգատներով դիմել էր, որոնցի 8ºը հոսպիտալացվել էր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS