TOP նոր
» » » Սիբիրախտով վարակված լինելու կասկածանքով Թուրքիայում ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել

Սիբիրախտով վարակված լինելու կասկածանքով Թուրքիայում ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել

12-02-2018, 10:34 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
Սիբիրախտով վարակված լինելու կասկածանքով Թուրքիայում ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել

12 Փետրվար 2018, 10:34 - NovostiNK
Թուրքիայի հյուսիսում բժիշկները 73 մարդու են հոսպիտալացրել՝ սիբիրախտով վարակված լինելու կասկածով, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Hurriyet թերթին:

Պարբերականի տվյալով՝ անցյալ շաբաթ Տրապիզոն սևծովյան նահանգի տարածքում սիբիրախտ են հայտնաբերել կովերից մեկի մոտ: Չնայած իշխանությունների նախազգուշացումներին՝ կենդանու տերը մորթել է կովին և միսը բաժանել հարևանների միջև:

Հիվանդ կենդանու միսն օգտագործելուց հետո բնակիչները թուլություն և սրտխառնոց են ունեցել: Հետազոտությունը ցույց է տվել, որ նահանգի բնակիչներից 3-ը վարակված է սիբիրախտով: Բացի այդ, նշվում է, որ մեկ կին մահացել է: Նրա մոտ նույնպես հաստատվել է այդ ախտորոշումը:

Նահանգում դեռևս կարանտին չի հայտարարվել, սակայն իշխանությունները հետաքննում են կատարվածը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS