TOP նոր
» » » Էրդողանական պատգամավորները սկսել են պարտադիր բեղ-մորուք պահել

Էրդողանական պատգամավորները սկսել են պարտադիր բեղ-մորուք պահել

27-02-2018, 10:06 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
27 Փետրվար 2018, 10:06 - NovostiNK
Էրդողանական պատգամավորները սկսել են պարտադիր բեղ-մորուք պահել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավորները այն բանից հետո, երբ սկսեցին բեղեր պահել, այժմ էլ սկսել են արդեն մորուք պահել։

«էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, թեմային անդրադարձել թուրք լրագրող Սալիհա Չոլաքը։ Վերջինիս խոսքերով՝ տարիներ շարունակ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները ոչ բեղ էին պահում, ոչ էլ մորուք։ Ըստ նրա՝ վերջին տարիներին բեղ, ապա նաև մորուք պահելը, AKP-ի պատգամավորների համար կարծես թե դարձել է «նորաձև»։

Նախապես բեղեր սկսեցին պահել Թուրքիայի անվտանգության աշխատակիցները, այնուհետև հերթը հասավ նաև պատգամավորներին,- նկատել է տալիս Չոլաքը - իշխող կուսակության մի շարք թուրք պատգամավորներ մորուք պահելուց հետո պարզապես անճանաչելի են դարձել։

Մորուք պահած պատգամավորների ցուցակում են Թուրքիայի հայտնի մի շարք քաղաքական գործիչներ, որոնցից է օրինակ Թուրքիայի նախկին փոխվարչապետ, իսկ այժմ պատգամավոր Յալչին Աքդողանը, AKP-ի խոսնակ Մահիր Ունալը և ուրիշներ։

Ի դեպ, այն AKP-ականները, ովքեր վերջին տարիներին ուխտագնացությունից (հաջ) հետո մորուք են սկսել պահել պաշտոնների են արժանացել։

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ծաղրել էր «բեղավոր թուրք պաշտոնյաներին»:

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս՝ Փայլանը քննադատել էր այն հանգամանքը, որ բյուջեի հանձնաժողովի բոլոր անդամները տղամարդիկ են, իսկ պաշտոնյաների մեծ մասը բեղեր են պահում Էրդողանին հաճոյանալու համար:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS