TOP նոր
» » » Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը

Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը

18-01-2019, 11:11 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
18 Հունվար 2019, 11:11 - NovostiNK
Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը

Ամեն տարի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, բազմաթիվ հայեր և թուրքեր հավաքվում սպանության վայրում և ոգեկոչում ազատ խոսքի ջատագով Դինքի հիշատակը:

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումը տեղի է ունենալու հունվարի 19-ին Ստամբուլի Օսմանբեյ թաղամասում «Ակոս» թերթի նախկին խմբագրության դիմաց, հայտնում է Ermenihaber-ը:

Սգո միջոցառումը կրելու է «Չենք հրաժարվում, ախպարիգ» (Vazgeçmiyoruz Ahparig) խորագրի ներքո։

Հունվարի 19-ին, ժամը 21:30 մեկ այլ սգո միջոցառում է ընթանալու Ստամբուլի Բեյօղլու թաղամասում:

Ինչպես փոխանցում է «Ակոս»-ը, հունվարի 17-ին և 18-ին Հրանտ Դինքի սպանության 12–րդ տարելիցին նվիրված կլոր սեղանի ձևաչափով քննարկումներ կկազմակերպվեն Ստամբուլում և Անկարայում:

Ըստ աղբյուրի` «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Դինքի հիշատակին նվիրված ֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ և այլ բնույթի միջոցառումներ են նախատեսվում Գերմանիայի մի քանի քաղաքներում, Լոս-Անջելեսում և Բրյուսելում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS