TOP նոր
» » » Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մայր Աթոռի պատվիրակների հետ

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մայր Աթոռի պատվիրակների հետ

5-02-2019, 11:30 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
5 Փետրվար 2019, 11:30 - NovostiNK
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մայր Աթոռի պատվիրակների հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում ՀԱԵ պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե վարդապետ Անանյանի հետ:

Ermenihaber-ի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Իսկ Պոլսի «Ժամանակ» թերթի տեղեկացմամբ` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Շահե վարդապետ Անանյանը Անկարա էին ժամանել որպես Ամենայն հայոց կաթողիկոսության պատվիրակներ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի առկախված ընտրությունների հարցը: Թերթը կարևորել է այս հանդիպումը, քանի որ վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ շփում է հաստատվում Թուրքիայի իշխանությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS