TOP նոր
» » » Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Հայոց պատրիարքարան. որոշվել է տեղապահի ընտրության օրը

Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Հայոց պատրիարքարան. որոշվել է տեղապահի ընտրության օրը

14-05-2019, 11:30 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
14 Մայիս 2019, 11:30 - NovostiNK
Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Հայոց պատրիարքարան. որոշվել է տեղապահի ընտրության օրը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13–ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի ՆԳ նախարարի այցի ժամանակ պատրիարքարանում ներկա են եղել կրոնական ժողովի անդամները. Արք. Արամ Աթեշյանը եւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։

Ավելւ ուշ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը հանդիպմանը համաձայնվել է անցկացնել պատրիարքի տեղապահի ընտրություններ։ Որոշվել է տեղապահի ընտրություններն անցկացնել հունիսի 24–ին։

Այս տարվա ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, թե տեղապահի ընտրության կարիք չկա եւ պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS