TOP նոր
» » » Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

21-05-2019, 11:06 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
21 Մայիս 2019, 11:06 - NovostiNK
Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ տղայի՝ Արթուրի հետ, որը դարձել էր թուրք հաղորդվարար, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։

Հաթիփօղլուն հայ տղային համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։

Փայլանը հայ տղայի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել իր ֆեյբուքի եւ թվիթերի էջերում, որին կից գրել է.

«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի իր կողքը լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ իրեն չարից պաշտպանեմ»:

Հիշեցնենք, որ Արթուրի մայրը պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի, ինքը հաղորդումից եւ հաղորդման ժամանակ կատարվածից տեղյակ չի եղել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS