TOP նոր
» » » Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թուրք պատգամավոր

Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թուրք պատգամավոր

27-07-2019, 12:23 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
27 Հուլիս 2019, 12:23 - NovostiNK
Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թուրք պատգամավոր

Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ես կարծում եմ, եթե S-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան սպասում։ Կարևոր է, որ 2020թ-ի գործընթացի շրջանակներում արձագանքները հանդարտեցվել և օրակարգը փոխվի։ Ձեր կողմից նշված S-400-ների գործարկման ժամկետում մեծ է հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության բանաձև բերվի կոնգրեսի օրակարգ և ընդունվի։ Ես չգիտեմ, թե Թուրքիայի նախագահը ինչու հայտարարեց հենց այդ ժամկետի մասին։ Այդ ժամկետը պետք է առաջ բերվի»,-Ermenihaber-ի փոխանցմամբ, ասել է պատգամավորը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS