TOP նոր
» » » Կանխվել է Թուրքիայի նախագահի վրա հարձակման փորձը

Կանխվել է Թուրքիայի նախագահի վրա հարձակման փորձը

29-11-2013, 16:33 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
29 Նոյեմբեր 2013, 16:33 - NovostiNK
Կանխվել է Թուրքիայի նախագահի վրա հարձակման փորձըԿանխվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վրա հարձակման փորձը: Այս մասին այսօր գրել է «Sabah» թուրքական թերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն` այսօր առավոտյան անհայտ անձը եկել է Չանկայա նստավայր և անվտանգության աշխատակիցներին փոխանցել է իր գրպանից հանված գումարը` բացատրելով, որ դա ծածկագիր է և իրեն գիտի միայն Աբդուլլահ Գյուլը:

Գյուլի հետ հանդիպում պահանջող այդ մարդու ձեռքի պայուսակի ստուգման արդյունքում դրանում ատրճանակ է հայտնաբերվել: Հարցաքննության ժամանակ ձերբակալվածն ասել է, որ ցանկացել է սպանել Աբդուլլահ Գյուլին, ինչպես նաև, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ ցանկացել է ատրճանակը դնել նրա դիմաց և ասել, որ միշտ պատրաստ է ծառայել հայրենիքին և երկրի ղեկավարին: Նա նաև հավելել է, որ ուղղակի ցանկացվել է կրկնել թուրքական հեռուստասերիալի «Кurtlar vadisi» (Գայլերի հովիտ) կադրերից մեկը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS