TOP նոր
» » » Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

24-08-2019, 12:08 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

24 Օգոստոս 2019, 12:08 - NovostiNK
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։

Հրամանագրով չեղյալ է հայտարարվել 2010 օգոստոսի 18-ին ընդունված որոշումը, որով հասարակական վայրերում սքեմ կրելու թույտվությունը տրվում էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, հայտնում է Ermenihaber-ը։

Նշենք, որ Թուրքիայում հասարակական վայրերում սքեմ կրելու իրավունք է տրվում միայն եկեղեցու տվյալ պահի առաջնորդին: Պետության կողմից նման արտոնության տրամադրումն ընկալվում է որպես կատարված ընտրության պաշտոնական հաստատում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Պոլսի Հայոց 84-րդ պարտրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո սկսվեց նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթաց։ Որպես այդ գործընթացի բաղկացուցիչ մաս, նախ տեղի ունեցան պատրիարքի տեղապահի ընտրությունները, որի արդյունքում տեղապահ ընտրվեց Սահակ եպս. Մաշալյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS