TOP նոր
» » » Ստամբուլում տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը

Ստամբուլում տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը

25-11-2019, 11:58 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
Ստամբուլում տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը

25 Նոյեմբեր 2019, 11:58 - NovostiNK
Պոլսո հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը: Այս մասին հայտնում է arevelk.am-ը:

«Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո, իսկ հովանավորն է Սարգիս Գյուլեկեչը: Կոմիտասի հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է։ Նա հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և իր կատարած աշխատանքի մասին»,- ասված է տեղեկատվության մեջ:

Հայ մեծ երաժիշտի արձանը պատրիարքարանի պարտեզում տեղադրվել է նրա ծննդյան 150-ամյակի առթիվ:

Իր կյանքի որոշ շրջան Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան» հանրահայտ երգչախումբը, որը մեծ դեր ունեցել պոլսահայության կյանքում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS