TOP նոր
» » » Շվեդիան մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականին արտահանձնելու պահանջը

Շվեդիան մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականին արտահանձնելու պահանջը

24-12-2019, 10:31 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
24 Դեկտեմբեր 2019, 10:31 - NovostiNK
Շվեդիան մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականին արտահանձնելու պահանջը

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժել է Թուրքիայի իրավապահ մարմինների հայցը՝ հայտնի թուրք հրատարակիչ և իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուի արտահանձնման վերաբերյալ:

Թուրքիան մտադիր է դատել Ռագըփ Զարաքոլուին երկրում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու համար, հայտնում է RegionMonitor-ը:

Նշենք, որ դատարանի որոշումը պետք է հաստատվի նաև Շվեդիայի խորհրդարանի կողմից:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Զարաքօլուն 2011թ. հոկտեմբերին կալանավորվել է վերոնշյալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին ազատ է արձակվել։ Իսկ 2013թ.-ին նա տեղափոխվել է Շվեդիա:

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Զարաքոլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել է հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ Նա 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, որը նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS