TOP նոր
» » » Թուրքիայում Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու նոր կառույց կստեղծվի

Թուրքիայում Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու նոր կառույց կստեղծվի

23-06-2020, 18:35 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
23 Հունիս 2020, 18:35 - NovostiNK
Թուրքիայում Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու նոր կառույց կստեղծվի


Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի՝ «Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու համար» ինքնուրույն և քաղաքացիական նոր կառույց կստեղծվի։ Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթի լրագրող Նուրայ Բաբաջանը։

Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Բարձրագույն խորհրդատվական նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության լոբբիի դեմ պայքարը։ Նիստից հետո Էրդողանն այդ թեմայով մի շարք հանձնարարականներ է տվել, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանության պնդումների վերաբերյալ նոր ռազմավարություն մշակումն է եղել։ Նիստի ընթացքում ընդգծվել է, որ Հայոց ցեղասպանության պնդումների դեմ ուղղակիորեն պայքարող, փաստարկներ բերող և ռազմավարություն մշակող ոչ մի կառույց չկա։

Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնավորապես անհանգստացրել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունումը, ինչպես նաև ամերիկյան դատարաններում հայերի կողմից բացված դատական գործերը։

Նախագծի հեղինակը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրիներից, ԹԱՄԺ նախկին նախագահ, խորհրդի անդամ և Էրդողանի մտերիմ Ջեմիլ Չիչեքն է։ Էրդողանն իր հավանությունն է տվել ծրագրին և հրահանգել վայրկյան առաջ սկսել աշխատանքները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS