TOP նոր
» » » Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար

Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար

20-07-2020, 11:32 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
20 Հուլիս 2020, 11:32 - NovostiNK
Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճար, որտեղ ծանոթացել է այն մզկիթ վերածելուց հետո առաջին նամազի նախապատրաստական աշխատանքներին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա Թվիթերում լուսանկարներ է տեղադրել։

Էրդողանն ընդամենը մեկ բառ է գրել՝ «Այա-Սոֆիա...»։

Ռիա նովոստին գրում է, որ, դատելով լուսանկարներից, տաճարի ինտերիերը որևէ փոփոխության չի ենթարկվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ էր համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ հրաման է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ նամազ անցկացնելու մասին։ Առաջին համընդհանուր աղոթքը կկայանա հուլիսի 24-ին։

Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի, որից հետո ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS