TOP նոր
» » » Թուրքական հեռուստաընկերությանը տուգանել են Ալիեւին եւ Ադրբեջանին նվաստացնելու մեղադրանքով

Թուրքական հեռուստաընկերությանը տուգանել են Ալիեւին եւ Ադրբեջանին նվաստացնելու մեղադրանքով

7-10-2020, 19:00 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
7 Հոկտեմբեր 2020, 19:00 - NovostiNK
Թուրքական հեռուստաընկերությանը տուգանել են Ալիեւին եւ Ադրբեջանին նվաստացնելու մեղադրանքով


Թուրքիայի ռադիո եւ հեռուստաընկերությունների բարձրագույն խորհուրդը որոշել է թուրքական Halk TV հեռուստաընկերությանը տուգանել։

Թուրքական BırGun–ի փոխանցմամբ՝ HalkTV–ի դեմ տուգանքի որոշման մեջ նշվել է, որ հեռուստաընկերության եթերով նվաստացրել ու վիրավորել են Ադրբեջանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Նշենք, որ խոսքը վերաբերում է օրեր առաջ Halk TV—ի եթերում թուրք հայտնի լրագորղ Լեւենթ Գյուլթեքինի ելույթին, որի ընթացքում նա հայտարարել էր, թե Ադրբեջանը պետություն չէ, այն ցեղախումբ է, որտեղ չկան օրենք ու ժողովրդավարություն։ Նա շեշտել է, որ Ադրբեջանում չեն կարողացել 30 տարում պետություն ստեղծել, այլ պարզապես ղեկավարները փողի մեջ լողալով կառավարել են։

Ադրբեջանը պետություն չէ, այն ցեղախումբ է, ոչ օրենք կա, ոչ էլ ժողովրդավարություն. Թուրք լրագրող

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS