TOP նոր
» » » Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ բերման են ենթարկվել

Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ բերման են ենթարկվել

12-07-2021, 14:37 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
12 Հուլիս 2021, 14:37 - NovostiNK
Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ բերման են ենթարկվել


Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող Սուրբ Թաքավոր հայկական եկեղեցու պարիսպներին պարող տղամարդկանց բերման են ենթարկվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը հաղորդել են քաղաքի վարչակազմից:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի գիշերը մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել այն փողոցում, որտեղ գտնվում է եկեղեցին: Երկու հոգի՝ ալկոհոլի ազդեցության տակ, բարձրացել են եկեղեցու մուտքի պատի վրա և շարունակել են պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց հետ միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:

«Այս արարքին մասնակցած երեք քաղաքացի բերման են ենթարկվել հենց իրենց տնից: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող Սուրբ Թաքավոր հայկական տաճարի պատի վրա պարողներին:

«Մենք դատապարտում ենք Սուրբ Թաքավոր եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Մզկիթների, եկեղեցիների, սինագոգերի դեմ ուղղված նման գործողությունները անհարգալից վերաբերմունք են յուրաքանչյուրի նկատմամբ, մենք դրանք համարում ենք սադրանք»,- գրել է Չելիքը Twitter- ում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS