TOP նոր
» » » Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Ադրբեջանից սպառնում է հայերին «էլ ավելի դառը հետևանքներով»

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Ադրբեջանից սպառնում է հայերին «էլ ավելի դառը հետևանքներով»

28-07-2021, 11:26 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
28 Հուլիս 2021, 11:26 - NovostiNK
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Ադրբեջանից սպառնում է հայերին «էլ ավելի դառը հետևանքներով»


«Քանի դեռ սահմանին շարունակվում են հայերի սադրանքները, անհնար կլինի տարածաշրջանում խաղաղություն ապահովել»,-այս մասին այսօր Գյանջայում կայացած խորհրդաժողովում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոպը։

Հաղորդվում է, թե Շենթոփը հիշեցրել է «հայկական սադրանքների հետևանքները»:

«Եթե այս սադրանքները չդադարեն, էլ ավելի դառը հետևանքներն անխուսափելի են: Միջազգային հանրությունը պետք է նաև կոչ անի Հայաստանին՝ դադարեցնել սադրանքները, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանը», - ասել է Շենթոփը:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնեց, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։


Աղբյուրը՝ panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS