TOP նոր
» » » Հունաստանը Թուրքիային մեղադրում է օրական 42 անգամ իր օդային տարածքի խախտման մեջ

Հունաստանը Թուրքիային մեղադրում է օրական 42 անգամ իր օդային տարածքի խախտման մեջ

18-12-2021, 10:37 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
18 Դեկտեմբեր 2021, 10:37 - NovostiNK
Հունաստանը Թուրքիային մեղադրում է օրական 42 անգամ իր օդային տարածքի խախտման մեջ

Թուրքական ռազմական ինքնաթիռներն ուրբաթ օրը 42 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։

Ներկայացված տվյալների համաձայն՝ թուրքական 13 ռազմական ինքնաթիռ ընդհանուր առմամբ կատարել են Հունաստանի օդային տարածքի 42 խախտում։ «Մասնավորապես, հինգ զույգ F-16 կործանիչներ, որոնցից երկուսը սպառազինված, երկու CN-235 էլեկտրոնային հետախուզման ինքնաթիռ և մեկ անօդաչու թռչող սարք, թույլ են տվել ազգային օդային տարածքի 42 խախտում և Աթենքի թռիչքների տեղեկատվական շրջանի (FIR) 10 խախտում»,-նշել են Գլխավոր շտաբում։ Ըստ հաղորդագրության՝ օդային տարածքի 42 խախտումներից 30-ը բաժին է ընկել CN-235 ինքնաթիռներին։

Հունական ռազմական ինքնաթիռները բարձրացել են թուրքական կործանիչներին որսալու համար, ինչը, միջազգային պրակտիկայի համաձայն, ստիպել է խախտողներին լքել Հունաստանի օդային տարածքը, ընդգծել է Գլխավոր շտաբը։

Հունաստանը և Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, բայց պատերազմի շեմին էին 1996 թվականին՝ Իմիա ընդհանուր անունով երկու հունական անմարդաբնակ ժայռային կղզիների նկատմամբ թուրքական կողմի հավակնությունների պատճառով՝ որոնք Անկարան շարունակում է քարտեզների վրա պատկերել որպես սեփական (թուրքերեն՝ անվանելով Քարդակ):

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS