TOP նոր
» » » Թուրքիայի ՆԳՆ. Մենք ոչ մի պատ չենք կառուցում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի ՆԳՆ. Մենք ոչ մի պատ չենք կառուցում Սիրիայի հետ սահմանին

18-10-2013, 13:43 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
18 Հոկտեմբեր 2013, 13:43 - NovostiNK
Թուրքիայի ՆԳՆ. Մենք ոչ մի պատ չենք կառուցում Սիրիայի հետ սահմանինԹուրքիայի ՆԳՆ ղեկավար Մուամմեր Գյուլերը հերքել է Սիիայի հետ սահմանին պատի կառուցման վերաբերյալ տեղեկությունը: Ըստ նրա, թուրք-սիրիական սահմանին պատնեշ է կառուցվում զերծ պահելու համար Թուրքիայի քաղաքացիներին ականապատ տարածքներ անցնելուց:
Ավելի վաղ ասվել է, որ Թուրքիան ձեռնամուխ է եղել պատի շինարարությանը Սիրիային սահմանակից շրջաններում կանխելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքն այդ երկիր: Ըստ CNN Turk հեռուստաալիքի, պատը պետք է 2 մ բարձրություն ունենար: Մինչ այդ Արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման վարչության ղեկավար Ֆուադ Օքթայը հայտարարել էր, որ սիրիացի փախստականների քանակը, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում, մոտեցել է 300 հազարի: Ըստ նրա, շուրջ 181 հազար մարդ է ապրում սիրիացի փախստականների համար թուրքական կառավարության կողմից ստեղծված ճամբարներում: Բացի այդ, շուրջ 100 հազար փախստականներ հիմնավորվել են Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, որտեղ բնակվում են ճամբարներից դուրս, հայտնում է «Թրենդը»:
Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիան թանկ կվճարի Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու համար, որոնք ցանկացած պահի կարող են զենքն Անկարայի դեմ շրջել:

PanARMENIAN

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS