Շարունակվում է համագործակցությունը ԴԻԱԼՈԳ կազմակերպության և  Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջև

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հրավերով ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նոյեմբերի 10-ին Ստեփանակերտում մասնակցել է Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ներկայության երկրորդ ամյակին նվիրված միջոցառումներին:

Առավել ընթեռնելի

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հրավերով ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նոյեմբերի 10-ին Ստեփանակերտում մասնակցել է Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ներկայության երկրորդ ամյակին նվիրված միջոցառումներին:

Արդեն երկու տարի է, որ Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որը տեղակայվել է 2020 թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա, իրականացնում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման գործունեություն:

Հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը ապահովել է իրավիճակի կայունություն և կրակի դադարեցման ռեժիմի պահպանություն, ինչպես նաև պայմաններ է ստեղծել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման համար:

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հետ միասին իրականացնում է համատեղ հումանիտար ծրագրեր:

2021 թ. դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը իրականացրել է «Շնորհակալություն խողաղապահներին և Հայրենիքի պաշտպաններին» սոցիալ-մշակութային ծրագիրը:

Հասարակական լայն արձագանքի է արժանացել 2022 թ. օգոստոսին խաղաղապահների հետ համատեղ Մոսկվայից Ստեփանակերտ ծանրակշիռ քանակությամբ ուսումնական և գեղարվեստական գրականության տեղափոխումը և Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգին հանձնումը:

Այդ ժամանակ Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցը ստացել է դասագրքերի ամբողջական փաթեթ` շուրջ 17 հազար օրինակ, իսկ Լեռնային Ղարաբաղի 108 միջնակարգ դպրոցները` ռուսական գեղարվեստական գրականություն` մոտ 7 հազար օրինակ:

Ավելացնենք, որ նոյեմբերի 9-11-ը Ստեփանակերտում գտնվելու ընթացքում ԴԻԱԼՈԳԻ նախագահ Յուրի Նավոյանը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի պաշտոնական դեմքերի, քաղաքական շրջանակների և ռուսական համայնքի հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը:

 

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ