Իրանի խորհրդարանի պատգամավորներն արձագանքում են Ալիևի հակաիրանական հայտարարություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակաիրանական հայտարարություններից հետո Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները զգուշացնելով Ալիևին վերջինիս հիշեցրել են որոշ պատմական ճշմարտություններ: Այս մասին գրում է ParsToday-ը։

Առավել ընթեռնելի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակաիրանական հայտարարություններից հետո Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները զգուշացնելով Ալիևին վերջինիս հիշեցրել են որոշ պատմական ճշմարտություններ: Այս մասին գրում է ParsToday-ը։

Իր վերջին հայտարարությունների ընթացքում Ադրբեջանի նախագահը «Իրանի ատրպատականցիներին» համարել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի մի մասը և շեշտել է. «Ստիպված եղանք Իրանի սահմաններում զորավարժություն անցկացնել, որպեսզի ցույց տանք, որ չենք վախենում»:

Արձագանքելով այս հայտարարություններին, Իսլամական խորհրդարանում Սալմասի պատգամավոր՝ Յաղուբ Ռեզազադեն շեշտել է.«Ադրբեջանի նախագահին լրջորեն նախազգուշացնում եմ, որ եթե հողատարածքների կցում նախատեսված լինի, ձեր Ադրբեջանն է, որ պիտի կցվի ԻԻՀ-ին»:

«Հատկանշական է, որ ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածքը շուրջ 200 տարի առաջ Իրանի մի մասն էր, սակայն ռուս-պարսկական պատերազմների և Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի հետևանքով միացվեց Ռուսաստանին: Ռուսական կայսրության փլուզմամբ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը» կազմվեց 1918թ. մայիսի 28-ին»,- գրում է ParsToday-ը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ