Ապրիլի 7-ին տեղի կունենա Մոսկվայի գլխավոր գրքի տան` «Բիբլիո-գլոբուսի» Հայ-ռուսական ակումբի հերթական նիստը

Մոսկվայի «Բիբլիո-գլոբուսում» տեղի կունենա հայ-ռուսական միջպետական պայմանագրերը ընդգրկող եռահատորյակի շնորհանդեսը

Առավել ընթեռնելի

Ապրիլի 7-ին տեղի կունենա Մոսկվայի գլխավոր գրքի տան` «Բիբլիո-գլոբուսի» Հայ-ռուսական ակումբի հերթական նիստը: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-րդ տարեդարձին, ինչպես նաև ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության հիմնադրման 6-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում է «Բիբլիո-գլոբուսի» կայքը:

Նիստի ընթացքում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» եռահատոր ժողովածուի շնորհանդեսը: Այս ինքնատիպ հրատարակությունը ընդգրկում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1992-2021 թթ. կնքված երկկողմ հիմնական փաստաթղթերի տեքստերը` հայերեն և ռուսերեն լեզուներով:

Երկու դաշնակից պետությունների միջև առկա իրավա-պայմանագրային հենքի առաջին անգամ հրատարակումը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների և հասարակական դաիվանագիտության ոլորտի կազմակերպությունների արդյունավետ համագործակցության օրինակ է հանդիսանում: Այն պատրաստվել և հրատարակվել է երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների, ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության և «Երևանի ռուսական գրքի տան» մասնակցությամբ:

Միջոցառման բանախոսներն են.

Վաղարշակ Հարությունյանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպան,

Դենիս Գոնչարը` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն,

Յուրի Նավոյանը` ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության նախագահ, «Բիբլիո-գլոբուսի» Հայ-ռուսական ակումբի համակարգող:

ԴԻԱԼՈԳ կազմակերպության հաղորդագրության համաձայն` հայ-ռուսական միջպետական պայմանագրերի տարբեր ասպեկտների և եռահատոր ժողովածուի նշանակության մասին նիստում նաև հանդես կգան.

Սամվել Կարախանյանը` իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահ,

Սերգեյ Կալենջյանը` տնտեսագիտության դոկտոր, պրոսֆեսոր, ՌԴ վաստակավոր տնտեսագետ, ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի «Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց» ֆակուլտետի դեկան,

Ալեքսանդր Կռիլովը` պատմագիտության դեկտոր, Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող,

Ռոման Ատաշյանը` Ժողովուրդների բարեկամության ռուսատանյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, ինստիտուտի հայկական ուսանողական հայրենակցության նախագահ,

Ալեքսանդր Երկանյանը` «Արարատ» ընկերության առաջին փոխնախագահ,

Դմիտրի Լոբանովը` «Կնիժնիյ միր» հրատարակչության գլխավոր տնօրեն,

Բորիս Եսենկինը` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատող, «Բիբլիո-գլոբուս» գրքի տան տնօրեն:

SourceNovostiNk
- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Միրզոյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցեր

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Լրացուցիչ նորություններ