Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների և հասարակական դիվանագիտության ոլորտի կազմակերպությունների արդյունավետ համագործակցության օրինակը` «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» եռահատոր եկրկեզվյա ժողովածուն

Մոսկվայի «Կնիժնիյ միր» հրատարակչությունում հայերեն և ռուսերեն լեզուներով լույս  է տեսել «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» եռահատոր ժողովածուի առաջին հատորը:

Առավել ընթեռնելի

Մոսկվայի «Կնիժնիյ միր» հրատարակչությունում հայերեն և ռուսերեն լեզուներով լույս  է տեսել «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» եռահատոր ժողովածուի առաջին հատորը:

Ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն ամյակին: Այս ինքնատիպ հրատարակությունն ընդգրկում է 1992-2021 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված հիմնական երկկողմ փաստաթղթերի տեքստերը` հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ժողովածուն կազմվել է Մոսկվայում ՀՀ դեսպանության, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ դեպարտամենտի և ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ջանքերով:

Հոբելյանական հրատարակությունն ընդգրկում է դիվանագիտական հարաբերությունների երեսնամյակի առթիվ  Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձները 2022 թ. ապրիլին, որանցում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները արձանագրում են, որ երեք տասնամյակի ընթացքում հաջողվել է հայ-ռուսական հարաբերությունները բարձրացնել դաշնակցային մակարդակի:

Ընթերցողին ուղղված իրենց խոսքերով հանդես են եկել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը:

Մասնավորապես, Սերգեյ Լավրովը նշում է. «Ռուսաստանի և Հայաստանի միջև համընդգրկուն կապերը հենվում են երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության ամուր ավանդույթների, անփոփոխ համակրանքի վրա: Մենք անշեղորեն ավելացնում ենք գործնական փոխգործակցությունը լայն շրջանակով` քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում: Ռուս-հայկական համագործակցության էական ներուժի բացահայտմանը նպաստում է նաև նախորդ տարիների ընթացքում ձևավորված լուրջ իրավա-պայմանագրային հենքը»:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ փաստաթղթերի ժողովածուն պահանջված է լինելու քաղաքական գործիչների, դիվանագետների, իրավաբանների, պատմաբանների, վերլուծաբանների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով:

Իր հերթին, Արարատ Միրզոյանը նշում է. «Անցած շրջանը համոզիչ կերպով ապացուցել է, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա  ամրապնդումը համընկնում է մեր երկու ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։

Երկուստեք անփոփոխ է բոլոր ուղղություններով սերտ և փոխվստահությամբ օժտված երկխոսության շարունակության և ամբողջ ծավալով իրավա-պայմանագրային հենքի առկա ներուժն իրացնելու ձգտումը` Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերն էլ ավելի խորացնելու նպատակով»:

Իր խոսքի ավարտին Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնում «այս հիանալի և համապարփակ ժողովածուի» հրատարակման նախաձեռնողներին և կազմակերպիչներին:

Հատկանշական է, որ եռահատոր ժողովածուի կազմումը և հրատարակումը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների և հասարակական դիվանագիտության ոլորտի կազմակերպությունների արդյունավետ համագործակցության օրինակ է հանդիսանում:

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ, ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ Յուրի Նավոյանի խոսքերով, իր ղեկավարած կազմակերպությունը գործընկերների հետ համագործակցությամբ ստանձնել է կազմել և հրատարակել Հայաստանի և Ռուսատանի միջև պայմանագրերի և համաձայնագրերի ժողովածուն, համարելով, որ երկու դաշնակից երկրների միջև հարաբերությունների իրավա-պայմանագրային հիմնարար հիմքերի ներկայացումը կօգնի մեր հասարակություններին պատշաճ կերպով ընկալելու երկու եղբայրական ժողովուրդների կենսական շահերի ապահովման հարցում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ միջպետական հարաբերությունների նշանակությունը:

«Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, բայց հենց երեսուն տարի առաջ այդ հարաբերությունները սկսվեցին կառուցվել միջպետական փոխգործակցության հիմքի վրա: Իսկ առկա մոտ երկու հարյուր համաձայնագրերը  այդ փոխգործակցության համար ամուր հենարան են ստեղծում և նպաստում հայկական և ռուսական պետությունների կենսագործունեության հիմնական` ռազմա-քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հրատապ հարցերի լուծմանը: Այս հարուստ իրավա-պայմանագրային հենքը երկկողմանի հարաբերությունների օրակարգի մշտական կատարելագործման և մեր ժողովուրդների և պետությունների ընդհանուր շահերի պաշտպանության նպատակով համատեղ որոշումների ընդունման անկյունաքար է ծառայում», — նշում է Յուրի Նավոյանը:

Ժողովածուի առաջին հատորը ընդգրկում է 1992-2001 թվականների հայ-ռուսական միջպետական համաձայնագրերը: Հատորի առաջին երկկողմանի փաստաթուղթը 1992 թ. ապրիլի 3-ի` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունն է, իսկ վերջինը` 2001 թ. սեպտեմբերի 15-ի համաձայնագիրը հայկական մարզերի և ռուսաստանյան տարածաշրջանների միջև համագործակցության սկզբունքների մասին:

Նշենք, որ երկլեզվյա ժողովածուի առաջին հատորը լույս է տեսել 1000 օրինակ տպաքանակով: Առաջիկա օրերին նույն տպաքանակով լույս կտեսնեն նաև ժողովածուի երկրորդ և երրորդ հատորները:

Հրատարակությունն իրականացվում է Երևանում Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանի աջակցությամբ:

SourceNovostiNk
- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ