տուն Նորություններ Վեց օրում հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 8․9 հա տարածքում բռնկված հրդեհները

Վեց օրում հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 8․9 հա տարածքում բռնկված հրդեհները

0
47

Հոկտեմբերի 12-18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1000 քմ, Գավառ քաղաքում՝ 400 քմ, Գեղամավան գյուղում՝ 500 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 800 քմ,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 4 հա, Կապան քաղաքում՝ 5600 քմ, Քարահունջ գյուղում՝ 4 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 8․9 հա։