Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Առավել ընթեռնելի

Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնը մենամարտեց մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ և երրորդ ռաունդում հաղթեց նոկդաուններով՝ 4:0:

«Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Ռաուլ Էռերիային և կիսաեզրափակիչում է: Իսրայելյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն, իսկ երրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով մեզ»,- ասվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդագրությունում:

 

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ