TOP նոր
» » «Հայաստանի և Ռուսաստանի երկաթբետոնե բարեկամություն». Օշականի ճակատամարտի հիշատակը վառ է առ այսօր

«Հայաստանի և Ռուսաստանի երկաթբետոնե բարեկամություն». Օշականի ճակատամարտի հիշատակը վառ է առ այսօր

17-08-2021, 15:50 Դիտումներ: ՕՐՎԱ ԹԵՄԱ
«Հայաստանի և Ռուսաստանի երկաթբետոնե բարեկամություն». Օշականի ճակատամարտի հիշատակը վառ է առ այսօր


17 Օգոստոս 2021, 15:50 - NovostiNK
Պատահական չէ, որ 1827թ. Օշականի ճակատամարտը համարվում է Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների ռազմական համագործակցության պատմության փառահեղ էջերից մեկը. այն վճռորոշ նշանակություն ունեցավ պատմության մեջ, քանի որ դրա շնորհիվ Արևելյան Հայաստանը ազատագռվեց պարսկական լծից և միավորվեց Ռուսաստանի հետ: Այս մասին ասաց Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը Օշականի ճակատամարտի 194-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի համակազմակերպիչներից մեկն է Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում):

«Հայաստանի և Ռուսաստանի երկաթբետոնե բարեկամություն». Օշականի ճակատամարտի հիշատակը վառ է առ այսօր


Այսօր Օշականի հերոսների հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաների, դիվանագետների, հայ և ռուս հոգևորականների, զինվորականների, վետերանների, հասարակության, երիտասարդության, կազակական կազմակերպությունների մասնակցությամբ հանդիսավոր արարողությունը: Կազմակերպիչներն են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, Արմավիրի մարզի վարչակազմը:

Արգիշտի Մեխակյանը իր ելույթում նշեց, որ այս ճակատամարտը ևս մեկ անգամ ամրապնդեց հայ-ռուսական եղբայրական զինակցությունը, որն ունի միասնականության և տոկունության աննկարագրելի ուժ:

Նրա խոսքով ՝ Օշականի ճակատամարտը շրջեց պատմության անիվը, և այժմ՝ գրեթե երկու դար անց, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է ոգեկոչում ռուս մարտիկների սխրանքը հայկական հողի վրա և գլուխ խոնարհում նրանց հիշատակի առաջ: «Հավերժ փառք Օշականի ճակատամարտի մասնակիցներին, մեր պատմական հողի համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկներին», - ասաց փոխմարզպետը:

«Հայաստանի և Ռուսաստանի երկաթբետոնե բարեկամություն». Օշականի ճակատամարտի հիշատակը վառ է առ այսօր


Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը նշել է, որ Օշականի ճակատամարտը` որպես 1827-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի առանցքային իրադարձություն, ևս մեկ անգամ ցույց տվեց երկու ժողովրդների՝ արտաքին սպառնալիքին համատեղ դիմակայելու, հանուն ընդհանուր շահերի համառությամբ և հերոսաբար պայքարելու ունակությունը:

«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գործած սխրանքների նման, Օշականի ճակատամարտի հերոսների օրինակով մենք կարող ենք համարձակորեն երիտասարդներին սովորեցնել հայրենասիրության, ազգային և հայրենասիրական արժեքների պաշտպանության դաս տալ: Անդրադառնալով ռուս-հայկական ընդհանուր պատմության իրադարձություններին՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սուրբ Էջմիածնի պաշտպանների հիշատակին: Ես կցանկանայի մեր եղբայրական ժողովուրդներին մաղթել խաղաղ երկինք և բարգավաճում », - ասել է Սինեգուբովը:

«Հայաստանի և Ռուսաստանի երկաթբետոնե բարեկամություն». Օշականի ճակատամարտի հիշատակը վառ է առ այսօր


Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Ամփոփիչ խոսքում Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը շեշտեց, որ Օշականի ճակատամարտից դարեր են անցել, և ռուս-կովկասյան բանակը Կովկասում ոչ մի պարտություն չի կրել` բոլոր պատերազմներում և զինված հակամարտություններում հա աբնակչությունջակցության մասնակցության շնորհիվ:

«Ռուս-կովկասյան բանակի շարքերում մեծացել են ականավոր հայ հրամանատարներ, սպաներ և գեներալներ: Այսօր Հայաստանի զինված ուժերի հետ միասին Ռուսաստանի զինված ուժերը` ի դեմս 102-րդ ռազմաբազայի, ռուսական խաղաղապահ և սահմանապահ զորքերի, մեզ հետ միասին անում են ամեն ինչ` մեր Հայաստանը պաշտպանելու համար: Կեցցե մեծ Ռուսաստանի և Հայաստանի դարավոր, անխորտակելի, երկաթբետոնե բարեկամությունը», - ասաց Անդրանիկ Մակարյանը:

Նշենք, որ հանդիսավոր միջոցառման ժամանակ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին Օշականի հերոսների հուշարձանին: Նաև Հայրենիքի համար զոհվածների հիշատակը հարգվեց մեկ րոպե լռությամբ, իսկ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչները պատարագ մատուցեցին:

«Հայաստանի և Ռուսաստանի երկաթբետոնե բարեկամություն». Օշականի ճակատամարտի հիշատակը վառ է առ այսօր


Աղբյուրը՝ NovostiNK

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS