Մահացել է Թրամփի կինը

Առավել ընթեռնելի

73 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը։

«Նյու Յորքի իր տանը կյանքից հեռացել է Իվանա Թրամփը։ Նա հիանալի, գեղեցիկ ու անհավանական կին էր, ապրեց գեղեցիկ ու ոգեշնչող կյանքով»,- Սպիտակ տան նախկին ղեկավարի գրառումը։

Ոստիկանությունը ենթադրում է, որ մահը վրա է հասել ինչ-որ միջադեպի հետևանքով։ ԶԼՄ աղբյուրների փոխանցմամբ, տիկին Թրամփին անգիտակից վիճակում գտել են Նյու Յորքի իր տան սանդուղքի մոտ։ Ենթադրվում է, որ նա ընկել է:

Նախկին ֆոտոմոդելը ծնվել էր 1949 թվականին Չեխոսլովակիայում։ 1977-ին ամուսնացել է Դոնալդ Թրամփի հետ։ 1992-ին նրանք բաժանվել են։ Համատեղ ամուսնության արդյունքւոմ զույգն ունեցել է երեք երեխա՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան ու Էրիկը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ