Էրդողանը չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը

Թուրքիան չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Առավել ընթեռնելի

Թուրքիան չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մոտ ապագայում, ինչպես սկսվեց Եգիպտոսի հետ կապված գործընթացը, նույն կերպ կարող է սկսվել նաև Սիրիայի հետ։ Քաղաքականության մեջ դժգոհություններ չեն լինում»,- ասել է պետության ղեկավարը։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Անկարային՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունը։

Անցած շաբաթվա վերջին թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողություն է իրականացրել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Էրդողանն այն հաջող է անվանել և չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ դա կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել ահաբեկչական ակտիվության աճի:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ