Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ խոսել Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» շուրջ, ակնհայտ է, որ Կիևն ինքը պատրաստ չէ երկխոսության։ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Առաջարկելով բոլոր տեսակի գաղափարներ և «խաղաղության բանաձևեր»՝ Զելենսկին փայփայում է Արևմուտքի օգնությամբ մեր զորքերի՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնի շրջանից ռուսական տարածքից դուրսբերման պատրանքը, Ռուսաստանի կողմից հատուցումների վճարում և այն», — ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Մոսկվան չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծման գաղափարից։
Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է՝ այժմ դժվար է ասել, թե արդյոք Ուկրաինայում դեռ կան ադեկվատ քաղաքական գործիչներ։
«Դժվար է ասել՝ արդյոք Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մնացել են ադեկվատ քաղաքական գործիչներ, հատկապես հաշվի առնելով այնտեղ տարածված այլախոհությունը ճնշելու պրակտիկան։ Կարո՞ղ է ավելի ուշ Կիևում հայտնվի որևէ առողջ քաղաքական գործիչ: Կապրենք՝ կտեսնենք»,- ասել է Լավրովը։