TOP նոր
» » Կրեմլի առաջին արձագանքը Բելառուսի իրադարձություններին

Կրեմլի առաջին արձագանքը Բելառուսի իրադարձություններին

20-08-2020, 10:40 Դիտումներ: Աշխարհ
20 Օգոստոս 2020, 10:40 - NovostiNK
Կրեմլի առաջին արձագանքը Բելառուսի իրադարձություններին


Եվրամիության երմրների ղեկավարները միաձայն հրաժարվել են ճանաչել Բելառուսի նախագահական ընտրության արդյունքները եւ պահանջել են նոր ընտրություն՝ ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ: Եվրամիությունը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ընտրությունների կեղծման եւ ցուցարարների դեմ բռնության մեղավորների հանդեպ, այդ թվում՝ անձամբ Լուկաշենկոյի:

Առաջին անգամ հետընտրական շրջանում դիրքորոշում է հայտնել Կրեմլը: ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է, որ Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին, միաժամանակ հայտարարել, որ Բելառուսին ՀԱՊԿ գծով ռազմական օգնության կարիք չկա:

Այնուամենայնիվ, փորձագետները գտնում են, որ Մոսկվան պաուզա է վերցրել եւ հետեւում է իրադարձություններին: Կրեմլի արձագանքը հաստատում է այս պնդումը: Իրավիճակը բավական երկիմաստ է՝ մի կողմից, Լուկաշենկոյին բացահայտ աջակցությունը, այսինքն՝ հեղափոխությունը ուժային մեթոդներով ճնշելը կառաջացնի բելառուսական հանրության դժգոհությունը դրանից բխող հետեւանքներով, մյուս կողմից «դիկտատորական համերաշխության» խնդիրն է, քանի որ Լուկաշենկոյին հանձնելը կարող է նախադեպ դառնալ հենց Ռուսաստանի իշխող խմբավորումների համար:

ՌԴ նախագահ Պուտինն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Բելառուսի իրավիճակը: Ռուս փորձագետները գտնում են, որ Բելառուսի իրավիճակը Կրեմլը փորձում է օգտագործել Արեւմուտքի հետ բանակցություններում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու նպատակով, որից հետո էլ կարող է խթանել իշխանության տրանզիտի գործընթացը Բելառուսում: Փորձագետները հենց այս հանգամանքի հետ են կապում Բելառուսի դեմ արտաքին ինտերվենցիայի վերաբերյալ Լուկաշենկոյի եւ ռուսական պետական քարոզչամեքենայի բարձրացրած աղմուկը: Ինքը Լուկաշենկոն ավելի վաղ արտաքին սպառնալիք էր համարում հենց Ռուսաստանին:

Բելառուսում շարունակվում են ցույցերն ու գործադուլները, թեեւ դրանց դինամիկան ներկայում բարձր չէ: Բացի այդ, ընդդիմության ներկայացուցիչները չեն կարողանում գործողությունների հստակ ծրագիր ու պահանջներ ներկայացնել: Թերեւս դա էլ ոգեշնչել է Լուկաշենկոյին, որը կրկին անցել է կոշտ միջոցների, ինչը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Ներկայում Բելառուսում երկիմաստ վիճակ է՝ լեգիտիմ իշխանություն չկա, բելառուսական հանրության մեծ մասը չի ընդունում Լուկաշենկոյին, իսկ Ռուսաստանի որոշման ժամանակը սպառվում է՝ Եվրամիության բավական հավասարակշռված դիրքորոշումը բարդացնում են ուժային միջամտության հնարավորությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS