TOP նոր
» » Ֆրանսիան կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի հանդիպումներին

Ֆրանսիան կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի հանդիպումներին

13-11-2020, 09:40 Դիտումներ: Աշխարհ
13 Նոյեմբեր 2020, 09:40 - NovostiNK
Ֆրանսիան կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի հանդիպումներին


Ֆրանսիան հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա ՄԱԿ-ում կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի հանդիպումներին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Սենատում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղում հրադադարը լավ նորություն է»,- ասել է նա: «Բայց այն պետք է լիովին պահպանվի»: Նրա խոսքով՝ «այժմ, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա անհրաժեշտ է շարժվել դեպի հակամարտության կարգավորումը»: Նախարարը հիշեցրել է, որ այս ճգնաժամի լուծման համար է ստեղծվել Մինսկի խումբը, որն այժմ շարունակում է իր գործունեությունը:

«Նրա համանախագահներն են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն եւ ես»,- ասել է ֆրանսիացի նախարարը: «Հաջորդ շաբաթ նրա նախաձեռնությամբ հանդիպումներ են նախատեսվում Մոսկվայում, այնուհետեւ՝ Նյու Յորքում»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS