TOP նոր
» » Լապշինն իր «հայտնի» բաճկոնի վաճառքից ստացած գումարը կուղղի հայ զինվորներին

Լապշինն իր «հայտնի» բաճկոնի վաճառքից ստացած գումարը կուղղի հայ զինվորներին

2-12-2020, 09:31 Դիտումներ: Աշխարհ
2 Դեկտեմբեր 2020, 09:31 - NovostiNK
Լապշինն իր «հայտնի» բաճկոնի վաճառքից ստացած գումարը կուղղի հայ զինվորներին


Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2700 դոլարով վաճառել է իր «հայտնի» կարմիր բաճկոնը, որը կրել է 2017 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մինսկից Բաքու թռչող անձնական ինքնաթիռում:

Նա նշել է, որ վաճառքից ստացված գումարը պատրաստվում է նվիրաբերել Արցախում վիրավորված հայ զինվորներին:

«Գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու համար, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը կբաժանենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի միջև: Սա այն փոքր բանն է, որ ես կարող եմ անել»,- նշել է Լապշինը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS