TOP նոր
» » Թուրքմենստանի խորհրդարանը վավերացրել է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ Կասպից ծովում հանքի շուրջ

Թուրքմենստանի խորհրդարանը վավերացրել է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ Կասպից ծովում հանքի շուրջ

14-03-2021, 12:53 Դիտումներ: Աշխարհ
14 Մարտ 2021, 12:53 - NovostiNK
Թուրքմենստանի խորհրդարանը վավերացրել է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ Կասպից ծովում հանքի շուրջ


Թուրքմենստանի մեջլիսը (խորհրդարան) այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ ընդունել է «Թուրքմենստանի կառավարության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջեւ Կասպից ծովում «Դոստլուք» հանքի ածխաջրային ռեսուրսները համատեղ ուսումնասիրելու եւ յուրացնելու մասին փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու» որոշում, հաղորդում է Turkmenportal-ը:

«Դոստլուք» հանքը, որի պաշարները, մասնագետների կարծիքով, գնահատվում են նավթի 50 միլիոն տոննայի չափով, երկար տարիներ շարունակ համարվում են վիճելի: Ավելի վաղ այն թուրքմենական կողմն անվանում էր «Սերդար», իսկ ադրբեջանական կողմը՝ «Քյափազ», նշում է պորտալը:

Սույն թվականի հունվարի 21-ին Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն Աշխաբադում ստորագրել են հուշագիր հանքի ածխաջրային ռեսուրսները համատեղ ուսումնասիրելու եւ յուրացնելու մասին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS