TOP նոր
» » Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են տարիքի հիմքով նախապաշարմունքներն ու խտրականությունը. ՄԱԿ

Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են տարիքի հիմքով նախապաշարմունքներն ու խտրականությունը. ՄԱԿ

19-03-2021, 12:57 Դիտումներ: Աշխարհ
19 Մարտ 2021, 12:57 - NovostiNK
Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են տարիքի հիմքով նախապաշարմունքներն ու խտրականությունը. ՄԱԿ


Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են տարիքի հիմքով նախապաշարմունքներն ու խտրականությունը՝ առնչվելով միլիոնավոր տարեցների ու երիտասարդների, որոնք փորձում են աշխատել եւ բժշկական օգնություն ստանալ, նշված է ՄԱԿ զեկույցում:

«Հիմնական ուղերձն այն է, որ մենք կարող ենք ու պետք է կանխենք տարիքային խտրականությունը, եւ նույնիսկ փոքր առաջընթացը, թե ծերության վերաբերյալ ինչպես ենք մտածում, զգում եւ գործում, օգտակար կլինեն մարդկանց եւ հասարակության համար»,-հայտարարել են ՄԱԿ առողջապահության, մարդու իրավունքների, տնտեսության եւ սոցիալական պաշտպանության մարմինների բաժանմունքների ղեկավարները:

«Global Report on Ageism» զեկույցում մեջբերվում է 57 երկրներում 83 034 մարդու մասնակցությամբ հարցումը, որը հրապարակվել է անցյալ տարի եւ ցույց տվել, որ մարդկանց կեսը հետեւում է «տարիքային չափավոր կամ ուժեղ նախադրյալներին»:

«Երիտասարդների եւ տարեցների հանդեպ տարիքային խտրականությունը լայնորեն տարածված է եւ մեր տնտեսության ու հասարակության համար հեռուն գնացող հետեւանքներ ունի»,-ասել է Տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի գլխավոր քարտուղարի օգնական Մարիա-Ֆրանչեսկա Սպատոլիզանոն:

202-էջանոց զեկույցում նշվում է, որ COVID-19 համավարակին արձագանքը ցույց է տվել, թե որքան լայնորեն է տարածված տարիքային խտրականությունը՝ հանրային դիսկուրսում եւ համացանցում հաշվի առնելով կարծրատիպերը, որոշ դեպքերում տարիքն օգտագործվել է որպես բժշկական օգնությանն ու կյանքը փրկող բուժման մեթոդներին հասանելիության միակ չափորոշիչ:

«Պանդեմիան հաղթահարելու՝ երկրների ձգտմանը զուգահեռ բոլոր տարիքի մարդիկ կշարունակեն բախվել խտրականության տարբեր ձեւերի: Երիտասարդ աշխատողները կարող են աշխատանք գտնելու էլ ավելի քիչ հնարավորություններ: Տարեց աշխատողները կարող են դառնալ աշխատակազմի կրճատման համար թիրախ»,-զգուշացրել են ՄԱԿ-ի չորս մարմինների ղեկավարները:

Զեկույցի համաձայն՝ տարիքային հիմքով առողջապահության նորմավորումը լայնորեն տարածված է: 149 ուսումնասիրություններից 85%-ում տարիքը որոշել է, թե ովքեր են ստացել որոշակի բժշկական պրոցեդուրաներ կամ բուժում:

«Պանդեմիան հաղթահարելու եւ վերականգնվելու՝ երկրների ձգտմանը զուգահեռ մենք չենք կարող թույլ տալ, որ տարիքային կարծրատիպերը, նախապաշարմունքներն ու խտրականությունը սահմանափակեն մարդկանց առողջության, բարեկեցության եւ արժանապատվության հնարավորություններն ամբողջ աշխարհում»,-ասել է ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

Զեկույցում նշվում է, որ ինչպես տարեցները, այնպես էլ երիտասարդները հաճախ ոչ շահավետ վիճակում են հայտնվում աշխատավայրում, եւ տարիքի հետ զգալիորեն նվազում է մասնագիտական ​​վերապատրաստման եւ կրթության հասանելիությունը: Զեկույցում ասվում է նաեւ, որ երիտասարդները եւս բախվում են խտրականության զբաղվածության, առողջապահության, բնակարանաշինության եւ քաղաքականության ոլորտում: Բացասական տարիքային կարծրատիպերը եւ ինքնագնահատականը հանգեցրել են տարեկան 63 միլիարդ դոլարի ծախսերի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS