TOP նոր
» » Ինքնահռչակ ԴԺՀ-ն հավանական է համարում Կիևի լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա

Ինքնահռչակ ԴԺՀ-ն հավանական է համարում Կիևի լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա

5-04-2021, 11:52 Դիտումներ: Աշխարհ
5 Ապրիլ 2021, 11:52 - NovostiNK
Ինքնահռչակ ԴԺՀ-ն հավանական է համարում Կիևի լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա


Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Կիևի կողմից Դոնբասի վրա լայնամասշտաբ հարձակման հնարավորությունը՝ նշելով, որ «Ուկրաինան դրա համար ամեն ինչ պատրաստել է»:

«Ուկրաինան ունի այդպիսի ֆիզիկական, տեխնիկական հնարավորություններ: Ուկրաինան դրա համար ամեն ինչ պատրաստել է: Արդյո՞ք կտրվի այդ վճռական հրամանը, որն աղետալի կլինի ամբողջ Ուկրաինայի համար, կտեսնենք», - ասել է նա «Россия 24»-ի եթերում:

Ավելի վաղ Պուշիլինը նշել էր, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին ԴԺՀ-ն հաշվարկում է բոլոր հնարավոր սցենարները:

Ինչպես գրում է Ria-ն, 2014թ․-ի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ սկսեցին ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ, որոնք անկախություն հռչակեցին 2014-ի փետրվարին՝ Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:

Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվում է, մասնավորապես, Մինսկի շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014-ի սեպտեմբերից արդեն ընդունել է հակամարտության ապաէսկալացիայի երեք փաստաթուղթ: Սակայն հակամարտության կողմերի միջև զինադադարի պայմանագրերից հետո կրակոցները շարունակվում են:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS