TOP նոր
» » Չավուշօղլուն՝ Ցեղասպանության ճանաչման մասին. Եթե ԱՄՆ-ն ցանկանում է սրել հարաբերությունները, որոշումն իրենցն է

Չավուշօղլուն՝ Ցեղասպանության ճանաչման մասին. Եթե ԱՄՆ-ն ցանկանում է սրել հարաբերությունները, որոշումն իրենցն է

21-04-2021, 10:09 Դիտումներ: Աշխարհ
21 Ապրիլ 2021, 10:09 - NovostiNK
Չավուշօղլուն՝ Ցեղասպանության ճանաչման մասին. Եթե ԱՄՆ-ն ցանկանում է սրել հարաբերությունները, որոշումն իրենցն է


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի սպանդը ցեղասպանություն ճանաչելուն ուղղված ցանկացած քայլ էլ ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ արդեն իսկ սրված կապերը, հաղորդում է Reuters-ը:

Haberturk-ին տված հարցազրույցում հարցին՝ արդյո՞ք Բայդենն այդ սպանությունները որպես ցեղասպանություն կորակի հաղորդումների ֆոնին, որ նա կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի, Չավուշօղլուն ասել է, որ Միացյալ Նահանգները «պետք է հարգեն միջազգային իրավունքը»:

«Հայտարարությունները, որոնք իրավական ուժ չունեն, ոչ մի օգուտ չեն բերի, բայց դրանք կվնասեն կապերին,- ասել է Չավուշօղլուն:- Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել հարաբերությունները, դա իրենց որոշումն է»,- ասել է նա:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS