TOP նոր
» » Եվրախորհրդարանականներ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն

Եվրախորհրդարանականներ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն

24-04-2021, 13:53 Դիտումներ: Աշխարհ
24 Ապրիլ 2021, 13:53 - NovostiNK
Եվրախորհրդարանականներ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն


Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն, եթե Անկարան շարունակի իր ավտոկրատ ուղին, ասել են եվրախորհրդարանականները` նշելով, որ դա հրատապ որոշում է, քանի որ երկրում հիմնարար ազատությունները սահմանափակվում են, հայտնում է Reuters-ը:

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի թեկնածության վերաբերյալ զեկույցը, որը կներկայացվի մայիսին կայանալիք լիագումար նիստում: Ընդունման դեպքում այն խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ​​կդառնա:

ԵՄ կառավարությունները հայտարարում են, որ այլախոհների ճնշումը նախագահ Թայիփ Էրդողանի կողմից եւ նրա ավելի ու ավելի ավտոկրատ դառնող կառավարումը` նախագահական լայն լիազորություններով, երկիրը հեռվացնում են ԵՄ-ից:

«Այս զեկույցը, հավանաբար, Թուրքիայում տիրող իրավիճակի ամենադաժան քննադատությունն է»,- ասել է ԵՄ-ի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչեսը, ով վարում էր խորհրդարանական քննարկումները: «Սա արտացոլում է այն ամենը, ինչը, ցավոք, տեղի է ունենում երկրում վերջին երկու տարվա ընթացքում, մասնավորապես` մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտում»,- ասել է նա:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում ԵՄ օրենսդիրները հայտարարել են, որ ԵՄ անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն եւ ապա վերանայվեն` Թուրքիայի հետ սերտ կապերը պահպանելու այլ ուղիներ դիտարկելու համար:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS