TOP նոր
» » Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում. Սեդա Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին

Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում. Սեդա Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին

24-04-2021, 14:03 Դիտումներ: Աշխարհ
24 Ապրիլ 2021, 14:03 - NovostiNK
Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում. Սեդա Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին


Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Սեդա Ազնավուրը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին գրառում է արել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում՝ նշելով, որ ցեղասպանության զոհերը հավերժ կմնան մարդկանց սրտերում:

«1975 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը, որն ապրիլի 24-ը հռչակում է, որպես «Մարդկային անմարդկայնության ազգային օր»: Բանաձևում ընդգծվում են ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության զոհերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշեցրել է Ազնավուրն ու հավելել, որ զոհերը հավերժ կմնան իրենց սրտերում:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS