TOP նոր
» » Հնդկաստանի ընտրություններում Ստալին անունով թեկնածուն է հաղթել

Հնդկաստանի ընտրություններում Ստալին անունով թեկնածուն է հաղթել

5-05-2021, 09:25 Դիտումներ: Աշխարհ
5 Մայիս 2021, 09:25 - NovostiNK
Հնդկաստանի ընտրություններում Ստալին անունով թեկնածուն է հաղթել


Հնդկաստանի Թամիլնադ նահանգի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է Մութուվել Կարունանիդի Ստալինը:

India Today-ի հաղորդմամբ՝ 68-ամյա քաղաքական գործիչը կգլխավորի կառավարությունը: Ապագա քաղաքական գործչի անունը տվել է նրա հայրը՝ նահանգի նախկին գլխավոր նախարարը: Ստալինը ծնվել է 1953 թվականին՝ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահվանից մի քանի ամիս առաջ: Ընդ որում՝ հնդիկ Ստալինը համոզված դեմոկրատ է:

1989-ին հնդիկն իր անվան պատճառով անհարմար դրության մեջ է հայտնվել Ռուսաստանում: «Հենց վայրէջք կատարեցի Ռուսաստանի օդանավակայանում, ինձ խնդրեցին իմ անունն ասել: Երբ ես ասացի «Ստալին», օդանավակայանում շատ մարդիկ սկսեցին ինձ նայել»,- ասել է քաղաքական գործիչը:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS