TOP նոր
» » Լուկաշենկոն Արեւմուտքին մեղադրել է Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու մեջ

Լուկաշենկոն Արեւմուտքին մեղադրել է Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու մեջ

29-05-2021, 14:22 Դիտումներ: Աշխարհ
29 Մայիս 2021, 14:22 - NovostiNK
Լուկաշենկոն Արեւմուտքին մեղադրել է Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու մեջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները շարունակվել են ավելի քան հինգ ժամ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Սոչիում հանդիպման ժամանակ նախագահներն արդեն քննարկել էին իրավիճակը Ryanair ինքնաթիռի հետ կապված, որը մայիսի 23-ին վայրէջք էր կատարել Մինսկում ռումբի առկայության մասին տեղեկությունից հետո։ Լուկաշենկոյի խոսքով՝ արեւմտյան երկրների արձագանքն այդ իրադարձություններին վկայում է Մինսկում իրավիճակն ապակայունացնելու փորձի մասին, այնպես, ինչպես եղավ 2020թ. օգոստոսին։

Իր հերթին, Պուտինը հիշեցրել է, որ 2013թ. Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռն իջեցրին Վիեննայում այն լուրերի պատճառով, թե ինքնաթիռում գտնվում է ԿԸՀ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որին ԱՄՆ-ում մեղադրում են պետական գաղտնիքի հրապարակման մեջ։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ իրադարձությունը արեւմտյան գործընկերների նման բուռն արձագանքը չառաջացրեց։

Լուկաշենկոյի խոսքով՝ նա մտադիր է իր ռուս պաշտոնակցին ցույց տալ «որոշ փաստաթղթեր» Ryanair-ի չվերթի իրավիճակի հետ կապված։

Նախագահները նաեւ անդրադարձել են տնտեսական եւ էներգետիկ համագործակցության հարցերին։ Պուտինը նշել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճին։ Նա նշել է, որ ԲելԱԷԿ-ի առաջին բլոկի շահագործումը կսկսվի հունիսին։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS