TOP նոր
» » Հույն հասարակությունը վրդովված է օկուպացված հայկական Շուշիում դեսպանի այցով

Հույն հասարակությունը վրդովված է օկուպացված հայկական Շուշիում դեսպանի այցով

13-07-2021, 10:43 Դիտումներ: Աշխարհ
13 Հուլիս 2021, 10:43 - NovostiNK
Հույն հասարակությունը վրդովված է օկուպացված հայկական Շուշիում դեսպանի այցով


Հույն հասարակությունը վրդովված է, որ Ադրբեջանում երկրի դեսպան Նիքոս Պիպերիգոսը միացել է քարոզչական շրջագայությանը պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղի գրավված շրջաններում, գրում է Greek City Times-ը։
«Բաքվում Հունաստանի դեսպան Նիքոս Պիպերիգոսը մասնակցել է քարոզչական շրջագայությանն ավելի քան 40 դիվանագետների հետ միասին, որը կազմակերպվել էր ադրբեջանական ռեժիմի կողմից վերջերս պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղի գրավված շրջաններում։

Հիշեցնենք, որ անցած տարի դեսպաններին հավատարմագրեր շնորհելու արարողության ժամանակ Ադրբեջանի դիկտատոր Իլհամ Ալիեւն ասել է․ «Ես կարող եմ ձեզ ասել, եւ դա գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն ընկեր եւ գործընկեր է, այլ նաեւ եղբայրական պետություն։ Առանց վարանելու մենք սատարում ենք Թուրքիային եւ մենք կաջակցենք նրան բոլոր իրավիճակներում։ Մենք սատարում ենք Թուրքիային բոլոր հարցերում, այդ թվում՝ Արեւելյան Միջերկրական ծովի հարցում»։

Այդուհանդերձ, չնայած ադրբեջանցի դիկտատորն անկեղծորեն ասել է, որ իր երկիրը կուրորեն կսատարի Թուրքիային Արեւելյան Միջերկրական ծովում հունական ծովային իրավունքները գողանալու նրա փորձերում, Հունաստանի դեսպանն, այնուամենայանիվ, միացել է քարոզչական շրջագայությանը։

Հույն հասարակությունը վրդովված է դրանով, առավելեւս, ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են մասնակցել այդ շրջագայությանը։

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել հունվարին, որում հաստատել են միմյանց տարածքային հավակնություններին աջակցությունը Հունաստանի, Հայաստանի եւ Հնդկաստանի նկատմամբ։
Չնայած Ադրբեջանը չի խոստովանում ապօրինի կազմավորումը, որը հայտնի է Թուրքիայում՝ որպես «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն», Նախիջեւանը ճանաչում է այն՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձեւը։

Որոշումներ կայացնող անձինք դեռեւս պաշտոնապես չեն ճանաչել այն՝ մտավախություններից ելնելով, որ Հունաստանն ու Կիպրոսը կարող են պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը։

Ծագում է հարց՝ ինչու է դեսպան Պիպերիգոսը միացել քարոզչական շրջագայությանը Լեռնային Ղարաբաղի գրավված շրջաններում, հատկապես, երբ նրա ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի գործընկերները հրաժարվել են անել դա։

Դեսպանը չի պատասխանել սոցիալական ցանցերի օգտատերերի հարցերին։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել հարցերին, որոնք ուղարկվել էին Greek City Times-ին հրապարակման պահին»։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS