TOP նոր
» » ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն կոչ է անում Թուրքիային զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիայի պաշտպանության վերաբերյալ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն կոչ է անում Թուրքիային զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիայի պաշտպանության վերաբերյալ

24-07-2021, 11:32 Դիտումներ: Աշխարհ
24 Հուլիս 2021, 11:32 - NovostiNK
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն կոչ է անում Թուրքիային զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիայի պաշտպանության վերաբերյալ


ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն ուրբաթ օրը Թուրքիայից պահանջել է մինչև հաջորդ տարի զեկույց ներկայացնել Ստամբուլի Սուրբ Սոֆիա մզկիթը պաշտպանելու գործողությունների մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանս պրեսին։

Նոր զեկույցը պետք է Թուրքիան ներկայացնի 2022 թվականի փետրվարի 1-ին։

Նշվում է նաև, որ կոմիտեն կրկին «խոր մտահոգություն» է հայտնել անցյալ տարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու և դրա հետևանքների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ էր համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ հրաման է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ նամազ անցկացնելու մասին։ Առաջին համընդհանուր աղոթքը կայացել է հուլիսի 24-ին։

Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի, որից հետո ընդգրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS